Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Կովի կաթում հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց

Կովի կաթում հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց

 

Ավստրալիացի գիտնականներն ուսումնասիրել են կովի կաթի պարունակությունը, որը ՁԻԱՀ-ի դեմ հակաթելեր է պարունակում: Դրա հիման վրա նախատեսում են ստեղծել կանանց համար քսուք, որը կպաշտպանի նրանց վարակակիր տղամարդկանց հետ սեռական հարաբերության ժամանակ: Այս մասին գրում է Medical Xpress-ը:

 

Մելբուրնից դոկտոր Մարիթ Կրամսկին հայտնաբերել է, որ ավելի էժան է հենց կովի օրգանիզմում ստեղծել ՁԻԱՀ-ից պաշտպանվելու տարրերը: Մասնագետները բիոտեխնոլոգիական Immuron Ltd ընկերության հետ ստեղծել են կաթի վերամշակման տեխնոլոգիա: 

 

Գիտնականները հղի կովերին ներարկել են ՁԻԱՀ-ի սպիտակուցներ և ուսումնասիրել առաջին կաթի պարունակությունը: Պարզվել է, որ կաթը պարունակում է հակաթելեր, որոնք հորթին պաշտպանում են վարակներից: 

 

Գիտնականների խոսքերով` կովը չի կարող վարակվել ՁԻԱՀ-ով, սակայն նրա իմունային համակարգը հակաթելեր է պարունակում՝ օտարածին տարրերի դեմ պայքարելու համար:

 

Գիտնականները հույս ունեն այս հայտնագործությունը հաջողությամբ կիրառել մարդկանց օգնելու գործում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ